«Ոտքս է ահավոր վիճակում, հուսամ՝ լավ կլինի». ArmLur.am-ը զրուցել է Անի Ավետիսյանի հետ

ArmLur.am-ը բացառիկ հարցազրույց է ունեցել օրերս Շաքիի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի հետ։

Անի Ավետիսյանը ArmLur.am-ին հայտնել է, որ վիրահատությունից հետո արդեն համեմատաբար լավ է զգում իրեն։ Նրա խոսքով՝ վիրահատությունը լավ է անցել, սակայն առջևում դեռ մի շարք վիրահատություններ են։

«Ոչինչ, փառք Աստծո, հիմա ոչինչ։ Հուսամ՝ որ լավ կլինի։ Բարդ վիրահատություն է, բայց էլի վիրահատություններ կան առջևում։ Երևի դեռ այստեղ կմնամ, որովհետև ձեռքիս մատները չկան, ոտքս էլ ահավոր վիճակում է։ Ոտքս ու ձեռքս վիրահատել են՝ մի հատ Սիսիանում, մի հատ էլ այստեղ, ու էլի պիտի վիրահատեն»,- ArmLur.am-ին հայտնել է Անի Ավետիսյանը։

Նա երեկ տեսակցել է իր մեծ որդուն, իսկ այսօր նրա կողքին է քույրը՝ Լուսինեն։Անի Ավետիսյանը իր հետ տեղի ունեցած դեպքին չցանկացավ անդրադառնալ՝ նշելով, որ չի ցանկանում կրկին հիշել ու վերապրել տեղի ունեցածը։
«Չեմ ցանկանում նորից հիշեմ, նորից վերապրեմ էդ ամենը»,- ասաց նա։

Անի Ավետիսյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ։ Նրա հարազատներն արդեն կարողանում են տեսակցել նրան։

Նանիկ Աղասյան

Latest

Մեկնարկեց «Երևանի նորաձևության շաբաթ 2026»-ը
«Արհեստական ​​բանականությունը կոչնչացնի մարդկությանը». աշխարհի վերջին պատրաստվող ամերիկացիների գաղտնի աշխարհում
Իսպանիայի ամենահարուստ կինը խնայողաբար է ապրում՝ չնայած Zara-ի միլիարդներին. Սանդրա Օրտեգայի գաղտնի կյանքը
Առևшնգման և ավազակության մեջ մեղադրվող անձը Իտալիայից հանձնվել է Հայաստանին
«Այրարատ» կինոթատրոնի գույքը հայտնվել է դատական գործընթացում․ ինչ է պահանջում դատախազությունը
«Ալեն Սիմոնյա՛ն, լավ կլիներ, որ ժամանակին՝ գոնե մի քանի ամիս հաճախած լինեիք մեր դպրոց մարզվելու». Գոռ Վարդանյան
«Ոտքս է ահավոր վիճակում, հուսամ՝ լավ կլինի». ArmLur.am-ը զրուցել է Անի Ավետիսյանի հետ
Երևանի 33 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի ուղևորի մատը մնացել է դռան արանքում ու վնասվել
Երազանքն իրականություն դարձավ. Տաթև Ասատրյանը փոքրիկ Նժդեհին բնակարան է նվիրել Էջմիածնում