Starnesw-ը գրում է․ Բլոգեր Աննա Գրիգորյանը, ով հայտնի է «Ան Մինիոն» անունով, երեկ հայտնել էր, որ պատրաստվում է կյանքի կարևորագույն օրվան՝ իր հարսանիքին։ Իսկ այսօր նա արդեն հրապարակել է առաջին հոլովակը հարսիկի կերպարում։
Տեսանյութում Ան Մինիոնը ներկայացել է շքեղ հարսանեկան կերպարով՝ նուրբ դիմահարդարմամբ, էլեգանտ սանրվածքով և աչք շոյող զգեստով։ Հոլովակը շատ արագ տարածվել է սոցհարթակներում, իսկ հետևորդները հեղեղել են մեկնաբանությունները հաճոյախոսություններով ու շնորհավորանքներով։
Հարսանեկան տրամադրությունն արդեն ամբողջությամբ զգացվում է, և օգտատերերը անհամբեր սպասում են օրվա ամենագեղեցիկ կադրերին։


