Ձերբակալվելու պահից սկսած Փաշինյանի հետ վիճած Արթուր Օսիպյանը գտնվում է հացադուլի մեջ․ նոր մանրամասներ

Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ընթացքում նրա հետ բանավեճի մեջ մտած Արթուր Օսիպյանը ձերբակալվելու պահից սկսած (2026 թվականի մայիսի 18-ից) գտնվում է հացադուլի մեջ։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսաուղերձում ասել է արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։

«Եթե ինձ հարցնեն, թե Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքական գործիչներից, ովքեր ունեն նմանություններ, ես կասեմ, որ մինչև 2018 թվականի իր գործունեությունը Նիկոլ Փաշինյանը նմանություն ունի Արթուր Օսիպյանի հետ։ Օսիպյանն էլ բարձրախոսը ձեռքին շրջում էր ամբողջ Արցախով, մարդկանց ոտքի կանգնելու, թալանի դեմ պայքարելու, արդարության համար պայքարելու կոչեր էր անում, մասնակցում էր ընտրություններին որպես կուսակցության առաջնորդ։

Այսինքն՝ փողոցային պայքար էր տանում քաղաքական և այլ մեթոդներով, որպեսզի պաշտպանի իր սկզբունքները, հասնի որոշակի արդյունքների։ Նիկոլ Փաշինյանը ազատազրկվեց իր գործունեության ընթացքում Այս պահին Արթուր Օսիպյանը կալանավորվեց», – նշել է փաստաբանը։

Դավիթ Հովհաննիսյանն ընդգծել է, որ փաստորեն դատական պրակտիկայում 2009 թվականից մինչև այսօր ոչ մի բան Հայաստանի Հանրապետությունում չի փոխվել։

Latest

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառը
«Էսօր առավոտից ուշք ու միտքս էդտեղ էր, Ոնց-որ սիրտս վկայեր». 13-ամյա աղջկան գրած ջրասուզակի պատմում է
ՎԻԴԵՈ. Ինչպես ջրասուզակները Փամբակ գետում գտան 13-ամյա աղջկա մարմինը
2026թ-ի Երևանյան բացօթյա լողավազանները, գները, հասցեները
VIDEO. Տեսել են, որ գետի մեջով մի երեխա գոռացել ա՝ մամա ջան, օգնեք. Վանաձորի բնակիչ
ՎԻԴԵՈ. «Խողովակով անցնելուց փոքրը ընկել ա գետը, մյուսն էլ փորձելա օգնել, ինքն էլ ա ընկել»
Փաշինյանը կրկին «ՀԴՄ»-ի հետ վիդեո է նկարել
ՎԻԴԵՈ. ՔՊ աջակից տիկտոկերին թույլ չեն տվել մտնի Զանզիբար սրճարան
ՌԴ-ում հրաժարվում են հայերին ապրանք վաճառել. Ֆուռերը դատարկ են գալիս Հայաստան