Starnews-ը գրում է․ Դերասան և հաղորդավար Գոռ Հակոբյանը շարունակում է գտնվել Գերմանիայում՝ որդու բուժման նպատակով։ Այս օրերին նա բավական ակտիվ է սոցիալական հարթակներում և հաճախ է հետևորդների հետ կիսվում ընտանեկան ջերմ ու հուզիչ հրապարակումներով։
Այս անգամ Գոռը հրապարակում է արել հիվանդանոցից՝ ցույց տալով, թե ինչպես է ուշ ժամի գնումներ կատարում փոքրիկ Ֆելիքսի համար։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Երբ դու պապա ես, ժամը կապ չունի»։
Հիշեցնենք, որ Գոռ Հակոբյանը կնոջ և որդու՝ Ֆելիքսի հետ այժմ գտնվում է Գերմանիայում, որտեղ Ֆելիքսը բուժում է ստանում։ Ընտանիքը հաճախ է կիսվում իրենց առօրյայով և բուժման ընթացքով՝ ստանալով մեծ աջակցություն հանրության կողմից։

