Ողբերգական դեպք․ տան հրդեհից հետո հրշեջները հայտնաբերել են երկու տղամարդու մոխրացած մարմիններ և վիրավորներ

Այսօր՝ մայիսի 19-ին, խոշոր հրդեհ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկում կրակ և ծուխ է նկատվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրողը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

hrdeh 1 1

Մինչ հրշեջների ժամանումը թիվ 74 տանն առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանել են հրշեջները և մարել այն, ինչից հետո տան ներսում հայտնաբերել են 2 քաղաքացու կիսամոխրացած դի։

Տեղում օպերատիվորեն ժամանած Մասիս բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը 2 քաղաքացու բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տան սեփականատիրոջ, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներն ու վիրավորները օտարերկրացիներ են։

 

Latest

Արտաշատում վրшերթի ենթարկված 6-ամյա երեխայի կյանքը հաջողվել է փրկել
ՖՈՏՈ․ «Լեռների լռության մեջ հոգիս խաղաղվում է». Նազիկ Ավդալյանը լուսանկերներ հրապարակել
«Հայրական խանդը շատ մեծ էր». Էլեն Սաֆարյանը՝ սիրելիի և հայրիկի ծանոթության մասին
Ողբերգական դեպք․ տան հրդեհից հետո հրշեջները հայտնաբերել են երկու տղամարդու մոխրացած մարմիններ և վիրավորներ
ԴՆԹ թեստը ցույց տվեց, որ միայն 18 տոկոս է հայկական ծագումս․ Մարգարիտա Սիմոնյանի շոկային հայտարարությունը
Արամ Մելիքյանի որդու ծովային արկածները և ընտանեկան հանգիստը բուռն քննարկումների կենտրոնում
«7 տարի փողոցում եմ ապրել»․ դերասան Վահագն Սիմոնյանի անկեղծ խոստովանությունը ցնցել է համացանցը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 28-ամյա բնակիչը գումար է բաժանել հանրահավաքին մասնակցելու համար․ նոր բացահայտում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը Սամվել Կարապետյանին մեղադրեց «ФСБ-ի գործակալ» լինելու մեջ