StarNews-ը գրում է․ Սուպեր Սաքոն իր ինստագրամյան էջում հրապարակել է նոր լուսանկարներ դստեր հետ, որոնք անմիջապես գրավել են հետևորդների ուշադրությունը։
Հայր և դուստր այս օրերին մեկնել են հանգստի դեպի Փարիզ, որտեղ արդեն հասցրել են զբոսնել քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերով։
Նրանց լուսանկարներում երևում են կադրեր Էյֆելյան աշտարակից և Լուվրից։
Լուսանկարները մեծ արձագանք են ստացել համացանցում, իսկ շատերը նշում են, թե որքան է մեծացել ու գեղեցկացել նա։
Ահա կադրերը, որոնք հիացրել են հետևորդներին։


