ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երեկ մաhացած զինվորը նամակ է թողել․ ի՞նչ է գրել

Մանրամասներ զինվոր մահվան դեպքից։

ArmLur.am-ի  տեղեկությունների համաձայն՝ զինվորը նամակ է գրել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նամակում ներողություն է խնդրել ընկերներից, հարազատներից։ Իսկ խնդիր ունեցել է նա զորամասում. հասցրել են ինքնասպանության, թե սպանել են՝ այս պահին իրավապահ համակարգը քննում է։

Ապրիլի 14-ին հերթական մահվան դեպքն է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։

Ժամը 16։00-ի սահմաններում զինվորական հոսպիտալ («Մուրացան») տեղափոխելու ճանապարհին զինվորը մահացել է։ Աղբյուրի տեղեկություններով՝ հոսպիտալ են ժամանել ՀՀ ռազմական ոստիկանության և ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաներ, որոնք պարզում են դեպքի հանգամանքները։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը հոսպիտալ է տեղափոխվել Նուբարաշենի կրակարաններից (պոլիգոնից)՝ հրազենային վնասվածքով։ Նա 19-ամյա Նարեկ Հակոբյանն է։ Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղի ունեցածը սպանություն է, դժբախտ պատահար, թե ինքնասպանություն՝ պարզվում է։

Latest

Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը խնդրանք է ուղղել ՀՀ ՄԻՊ-ին․ ի՞նչ է ասել
Երկար լռությունից հետո՝ կարևոր հայտարարություն․ դերասան Խաչատուր Հունանյանը ուղերձ է հղել․ ինչպե՞ս է վիճակը
Արտակարգ դեպք Երևանում․ դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին․ ի՞նչ է կատարվել
Լարված իրավիճակ է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ ինչո՞ւ են վարորդները ուզում դուրս գալ աշխատանքից
Էլիզ Մելիքյանը նախահարսանեկան խնջույքից կադրեր է հրապարակել. ամուսնանո՞ւմ է
7 ամսում՝ -50 կգ․ Նինա Տիտանյանի անհավանական փոփոխությունը․ լուսանկար
Այսօր «Ազգային երգիչ 2» նախագծի ֆինալիստ Հայկուհի Հարությունյանի հարսանիքն է
Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի եզրափակիչ. հաղթեց 3-1 հաշվով
«Որդիս կարծում է՝ մոռացել եմ իրեն»․ «Թու-թու-թու Լավա»-ի շոկային խոստովանությունը․ որդի՞ ունի