ՌԴ ՆԳՆ մամուլի խոսնակ Իրինա Վոլկը հայտնել է, որ Մոսկվա-Նովոկուզնեցկ չվերթի ինքնաթիռը վերադարձել է Շերեմետևո օդանավակայան՝ բիզնես դասի ուղևորուհու կողմից ուղեկցորդուհուն ծեծելու պատճառով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Օդանավակայանի ոստիկանությունն այսօր հաղորդագրություն է ստացել, որ Մոսկվա-Նովոկուզնեցկ չվերթի ինքնաթիռը վերադարձվում է մեկնման վայր՝ բիզնես դասի ուղևորի կողմից ցուցաբերված անպատշաճ վարքագծի պատճառով։ Բացի դրանից՝ էկոնոմ դասով ուղևորվող մեկ այլ կնոջ ինքնազգացողությունը վատացել է և բժշկական օգնության կարիք ունի», – իր թելեգրամյան ալիքում գրել է Վոլկը։
Նա պարզաբանել է, որ հանցագործը Կեմերովոյի մարզի բնակիչ է, ծնված 1991 թվականին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 213-րդ՝ «Խուլիգանություն» հոդվածով:
