Ձորում հայտնված հանրային տրանսպորտի 97 համարի «Zhong Tong» մակնիշի ավտոբուսի վարորդը ստացել է կողոսկրի կոտրվածք, ինչպես նաև ունի ձեռքերի և ոտքերի քերծվածքներ։ Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն հրաժարվել է այնտեղ մնալուց։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է «Ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
Նրա խոսքով՝ ավտոբուսը հասել է Սովետաշենի իր վերջնակետին, որտեղ վարորդը կայանել է տրանսպորտային միջոցը։ Այդ պահին ավտոբուսում ուղևորներ չեն եղել։ Վարորդը դուրս է եկել մեքենայից՝ հանգստանալու նպատակով։ Սակայն դեռևս չպարզված հանգամանքներում ավտոբուսը սկսել է հետընթաց շարժվել։
«Վարորդը փորձել է վազելով մոտենալ ավտոբուսին և կանգնեցնել այն, ինչի ընթացքում ընկել է և վնասվածքներ ստացել»,– նշել է Ասա
