Տարվա վերադարձ. Մալխաս Ամոյանը դարձել է UWW-ի հատուկ մրցանակակիր

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ամփոփել է 2025 թվականի մրցաշրջանը՝ պարգևատրելով տարվա լավագույններին։ «Տարվա վերադարձ» հեղինակավոր անվանակարգում հաղթող է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը։ Հայտնում է Armsport.am:

 

UWW-ն հատուկ անդրադարձել է Ամոյանի անցած ուղուն՝ ընդգծելով նրա կամային հատկանիշները։ 2021 թվականին Օսլոյում 72 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն դառնալուց հետո հայ ըմբիշը որոշում կայացրեց տեղափոխվել օլիմպիական՝ 77 կգ քաշային կարգ։ Այս անցումը հեշտ չտրվեց։

2022 և 2023 թվականներին Աշխարհի առաջնություններում, ինչպես նաև 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում Ամոյանին ոսկուց բաժանում էր մեկ քայլ՝ նա բավարարվում էր բրոնզե մեդալներով։

Բեկումնային եղավ 2025 թվականը։ Զագրեբում կայացած Աշխարհի առաջնությունում 26-ամյա ըմբիշը ցուցադրեց իր կարիերայի լավագույն գոտեմարտերից մեկը։ Եզրափակչում նա ջախջախիչ՝ 9։1 հաշվով առավելության հասավ Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակայի նկատմամբ՝ փաստացի ռևանշի հասնելով Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում կրած պարտության դիմաց։

«Ես Աշխարհի չեմպիոն էի դարձել 72 կգ քաշային կարգում, բայց, իսկապես, ցանկանում էի ոսկե մեդալ նվաճել նաև 77 կգ-ում։ Երկու տարի պայքարել եմ վնասվածքների դեմ, եղել են ձախողումներ։ Բայց ուրախ եմ, որ Աշխարհի առաջնությունում պատրաստ էի ինչպես մտքով, այնպես էլ ֆիզիկապես ու ֆունկցիոնալ առումով։ Աստծո շնորհիվ կարողացա հաղթանակ տանել ու դառնալ Աշխարհի կրկնակի չեմպիոն»,- նշել է Մալխաս Ամոյանը։

Latest

Ձորում հայտնված ավտոբուսի վարորդը կողոսկրի կոտրվածք է ստացել․ Ասատրյան
ՏԵՍԱՆՅՆՈՒԹ․ nվ է 64 փաթեթ թմրանյnւթը տվել անչափահաս աղջիկներին․ nվքեր են պարագլnւխները
Հայրենադավություն էր, մեր հավատքի նկատմամբ ոտնձգություն. Սերժ Սարգսյանը՝ Մայր Աթոռում կատարվածի մասին
Ո՞ր բ*զին ասես՝ «բ*զ ես», վրեն կառնի. Կտրիճի «հավատավոր» հոտի անդամ
«Նոր հատուկ ռազմական գործողություններ չեն լինի, եթե Արևմուտքը հարգի Ռուսաստանին»․ Պուտին
«Երեկ ծեծված էր, այսօր արդեն պարում է»․ Մարի Պետրոսյանն անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություներին
«Ծննդյանս օրը ուզում եմ շնորհակալ լինել կյանքին՝ անփոխարինելի դասերի համար». Սարգիս Գրիգորյան
Ինտրիգ, դրայվ, էներգիա․ Սուպեր Սաքոն ու Իվետա Մուկուչյանը հանդես կգան դուետով
«Ինձ որ տեսավ հարցրեց՝ Վեհափառս ոնց է» . Տեր Վրթանեսի կինը մանրամասներ է պատմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ