Դիմակավորված օպերացիա Երևանում

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանում իրականացրել են դիմակավորված հատուկ օպերացիաներ, որի արդյունքում կան բերման ենթարկվածներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները Մալաթիայում հայտնի «Ոսկու շուկայի» տարածքում իրականացրած օպերացիայի արդյունքում ոստիկանություն են տեղափոխել Ազգային ժողովի նախկին պատգամավոր՝ «Լեդի Հակոբ» մականվամբ Հակոբ Հակոբյանի փեսային, ով ավելի շատ հայտնի է որպես Մալաթիայի «ոսկու շուկան տիրություն անող» «Լեդի Հակոբի» Զորիկ։

Իրավապահները օպերացիա են իրականացրել նաև Կուրղինյան փողոցում՝ «Լեդի Հակոբի» ազգականի տանը։ Հիմնականում փնտրել են թմրամիջոցներ, զենք-զինամթերք և այլ կասկածելի իրեր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանություն տեղափոխված անձանց թիվը հասնում է 15-ի։

Latest

Ձորում հայտնված ավտոբուսի վարորդը կողոսկրի կոտրվածք է ստացել․ Ասատրյան
ՏԵՍԱՆՅՆՈՒԹ․ nվ է 64 փաթեթ թմրանյnւթը տվել անչափահաս աղջիկներին․ nվքեր են պարագլnւխները
Հայրենադավություն էր, մեր հավատքի նկատմամբ ոտնձգություն. Սերժ Սարգսյանը՝ Մայր Աթոռում կատարվածի մասին
Ո՞ր բ*զին ասես՝ «բ*զ ես», վրեն կառնի. Կտրիճի «հավատավոր» հոտի անդամ
«Նոր հատուկ ռազմական գործողություններ չեն լինի, եթե Արևմուտքը հարգի Ռուսաստանին»․ Պուտին
«Երեկ ծեծված էր, այսօր արդեն պարում է»․ Մարի Պետրոսյանն անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություներին
«Ծննդյանս օրը ուզում եմ շնորհակալ լինել կյանքին՝ անփոխարինելի դասերի համար». Սարգիս Գրիգորյան
Ինտրիգ, դրայվ, էներգիա․ Սուպեր Սաքոն ու Իվետա Մուկուչյանը հանդես կգան դուետով
«Ինձ որ տեսավ հարցրեց՝ Վեհափառս ոնց է» . Տեր Վրթանեսի կինը մանրամասներ է պատմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ