Կոչ զգաստության և աղոթքի. Մայր Աթոռը հայտարարություն է տարածել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է հայտնում տասը եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հանրության մեջ առաջ եկած ընդվզումների առիթով։
Մայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան Հայրերին։ Պետք է դրսևորել պատասխանատվություն՝ զերծ պահելու ժողովրդին աղետաբեր հուզումներից և գործել բացառապես Եկեղեցու կանոնական ընթացակարգերով։ Հարկ չկա շահարկելու ժողովրդի նվիրական զգացումները և հայտնի կեղծ օրակարգով հակառակություններ սերմանել Եկեղեցու բարեպաշտ զավակների մեջ՝ խաթարելով հայոց հոգևոր կենտրոնի խաղաղությունն ու աղոթական միջավայրը։

Մայր Աթոռը հորդորում է հավատավոր ժողովրդին պահպանել հանդարտություն և չտրվել նման սադրիչ հայտարարությունների ազդեցությանը։ Մայր Աթոռ ողղվելիք ձեր քայլերը, սիրելի ժողովուրդ, թող դրսևորումը լինեն միմիայն աղոթքի, համերաշխության ու միասնականության։ Սուրբ Էջմիածնի անսասանությունը ձեր հավատարմությունն է առ հայրենին և առ մեր Սուրբ Եկեղեցին։
Տերը օգնական հայոց ազգին։

Latest

Սիրո անդառնալիության կետը․․․Ի՞նչը երբեք չի կարողանա ներել ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ յուրաքանչյուր նշանի կինը
Ինչներիսա պետք կանխիկ փողը, կանխիկով մարդիկ կաշառք են տալիս․ Տեսանյութ
«Սիրտս կտոր-կտոր է լինում ցավից․ հանգչիր խաղաղությամբ»․ Գոհար Ավետիսյանը ցավալի հարապարակում է արել․ ինչ է կատարվել
Կոչ զգաստության և աղոթքի. Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
Ողբերգական դեպք՝ Հայաստանում․ «Ցրտահարություն» ախտորոշմամբ հոսպիտալացված տղամարդը ժամեր անց մահացել է
Ալիևի պահանջով կա Հայ Առաքելական եկեղեցին քանդելու հրաման, պիտի լինենք Վեհափառի կողքին. թյուրքագետ
Անանտ Ամբանին Լիոնել Մեսսիին Վանտարա նվիրել է 1.2 միլիոն դոլար արժողությամբ Richard Mille ժամացույց
Դեկտեմբերի 18-ին կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Օրվա աստղագուշակ․ Օրը հագեցված կլինի անակնկալներով