ինչպե՞u կենտրnնանալ աշխատանքի վրա եվ չշեղվել անգամ 2 րnպեnվ

Քանի՞ անգամ եք աշխատանքի ընթացքում շեղվում: Այդ թիվը բազմապատկեք 25 անգամ: Առնվազն այսքան րոպե դուք ամեն օր կորցնում եք իզուր:

Իրվայն քաղաքի Կալիֆորնիական համալսարանի պրոֆեսոր Գլորիա Մարկի ուսումնասիրություները ցույց են տվել. մարդը ծախսում է 25, իսկ ավելի ճիշտ՝ 23 րոպե և 15 վայրկյան, որպեսզի կարողանա կենտրոնանալ այն գործի վրա, որով զբաղված էր մինչև ընդմիջվելը:

Այսինքն, 2 րոպե Facebook-ն աչքի անցկացնելու արդյունքում դուք կկորցնեք առնվազն 2 րոպե + 23 րոպե և 15 վայրկան…

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՄԵՆՔ ՇԵՂՎՈՒՄ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ Է ԴԱ ՎՏԱՆԳԱՎՈՐ

Ուսումնասիրությունների համար Գլորիա մարկը և նրա օգնականները 3 ու կես օր հետևել են մի քանի ֆինանսական և տեխնիկական ընկերությունների աշխատակիցների, ովքեր, իհարկե,  այդ ընթացքում ոչնչի մասին չէին կռահում: Հետազոտողները վայրկյան առ վայրկյան գրառել են աշխատակիցների ակտիվությունը: Պարզվել է, որ աշխատակիցները մեկ գործից մյուսին անցում են կատարել 3 րոպե 5 վայրկյան պարբերությամբ: Նրանք իրենց գործը հաճախ ընդհատել են Facebook-ը կամ Twitter-ը աչքի անցկացնելու համար: Հետազոտությունների մեջ չի ընդգրկվել այն ժամանակը, որը ծախսվել է գործընկերների հետ աշխատանքային հարցեր քննարկելու վրա:

ենք մեր ուղեղն օգտագործում ենք թենիսի գնդակի նման՝ նետելով մեկ այս, մեկ այն կողմ, բայց, ի տարբերություն գնդակի, մեր ուղեղին ժամանակ է հարկավոր սկզբնակետին վերադառնալու համար:

Շեղվելով մենք մեր ռեսուրսները ուղղորդում ենք այլ ուղղությամբ, ծախսում ժամանակ նոր բանի վրա կենտրոնանալու համար, ապա ծախսում նույնքան՝ նախորդ գործին վերադառնալու համար:

Բացի այդ, շեղվելով մենք չենք կարողանում անհրաժեշտ չափով խորանալ մի գործի մեջ: Մենք պարզապես ի վիճակի չենք կենտրոնանալ այդպիսի ռիթմի դեպքում:

Հավանաբար այս տողերը կարդալով՝ դուք մտածում էիք. «Բնական է, ոչ բոլորը կարող են արագ մեկ գործից մյուսին անցնել, բայց ինձ մոտ դա շատ էլ լավ ստացվում է: Ես կարող եմ միաժամանակ աշխատել մի քանի գործի վրա և կենտրոնացած լինել»: Դուք հիմա պարզապես խաբում եք ձեզ: ԴՈՒՔ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ՉԵՔ:

Դեռ 1967 թվականին մենեջմենթի ամենաազդեցիկ տեսաբաններից մեկը՝ Պիտեր Դրաքերը իր «Արդյունավետ ղեկավար» գրքում գրում է.

«Մոցարտը կարողանում էր աշխատել միաժամանակ մի քանի ստեղծագործությունների վրա, և դրանցից յուրաքանչյուրը գլուխգործոց էր դառնում, բայց մյուս տաղանդավոր կոմպոզիտորները՝ Բախը, Հայդնը, Հենդելը, Վերդին, միայն մեկ ստեղծագործության վրա էին կենտրոնանում: Ավարտին էին հասցնում այն կամ կիսատ թողնում հետագայում շարունակելու համար և ապա միայն նոր գործ սկսում: Չի կարող պատահել այնպես, որ յուրաքանչյուր ղեկավար Մոցարտ լինի, այնպես չէ՞»:

ԻՆՉՊԵ՞Ս ՍՈՎՈՐԵԼ ԿԵՆՏՐՈՆԱՆԱԼ

Ձեզ անհրաժեշտ են չընդհատվող ժամանակային չափաբաժիններ ձեր առաջադրանքների վրա կենտրոնանալու համար: Աշխատեք միայն մեկ առաջադրանքի վրա: Անգամ փայլուն մասնագետներին հարկավոր է կենտրոնանալ, որպեսզի արդյունքն էլ փայլուն ստացվի:

Կարծում եք՝ կարելի է աշխատանքից շեղվելը պլանավորե՞լ: Դա պարզապես ծուղակ է: Եթե որոշեք, որ միայն ժամը 3-ին կստուգեք ձեր էլ. փոստը, դուք անընդհատ կմտածեք այդ մասին, և շատ հավանական է, որ ստուգեք ավելի շուտ, անգամ օրվա մեջ մի քանի անգամ:

Intel ընկերությունում, օրինակ, շաբաթական չորս ժամ հատկացվում է կենտրոնացմանը: Այդ ընթացքում աշխատակիցները ոչ մի այլ բանի վրա իրավունք չունեն ժամանակ ծախսել: Ամեն ինչ, գործից բացի, կարող է սպասել: Այդ ժամերը մի քանի անգամ ավելի արդյունավետ են, և այդ ընթացքում աշխատակիցները բազմաթիվ կարևոր գործեր են հասցնում կատարել:

Որոշեք ձեզ համար աշխատանքային օրվա ժամանակահատված, որի ընթացքում դուք չեք ընդհատելու ձեր աշխատանքը: Տեղյակ պահեք այդ մասին ձեր գործընկերներին: Նրանք դա ոչ միայն հարգանքով կընդունեն, այլև ամենայն հավանականությամբ կփորձեն կիրառել նաև իրենց համար:

Եվ մի անհնագստացեք, որ դուք Մոցարտ չեք: Շատ հնարավոր է՝ դուք Բախն եք 🙂

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արամուսում ամուսիններին սպшնելուց առաջ զենքով մտել է դպրոց․ մեկ օրում 4 սպшնվածների հարազատներ
Դուա Լիպան նոր տեսքով ցուցադրել է իր գայթակղիչ կազմվածքը՝ նոր կերպարով
Էմիլի Ռատաժկովuկին խելքահան է արել երկրպագուներին. uև uթրինգ և կատարյալ հետույք
Պուտինը հայտարարել է Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ սերտ շփումների մասին
Կենդանակերպի այu նշանի տղամարդկանց հետ հարաբերությունները uարuափելի են
Որոշ մարդկանց կոչ են արել խուսափել կիվի ուտելուց
Նշվել են սրտի համար ամենավտանգավոր սննդամթերքները
3000 դոլարանոց տոնածառ եմ գնել. «Նայեք, աղջիկներ ջան»-ի Լենա
Այս գիշեր անկարգություններ են տեղի ունեցել Երևանում. Լեհաստանի 17 քաղաքացի է ձերբակալվել