Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 01:20-ի սահմաններում, Երևանում՝ Բրազիլիայի հրապարակում, 22-ամյա Հակոբ Թ.-ի վարած «Porsche»-ը բախվել է պարեկային ծառայության կայանված ծառայողական ավտոմեքենային։
ArmLur.am-ը դեպքի վայրում է։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը վթարի հետևանքով վնասվածք է ստացել պարեկ ծառայողը, ում առաջին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները և շտապօգնության բուժաշխատողները։
Դեպքի վայր են ժամանել պարեկային ծառայության և քննչական կոմիտեի աշխատակիցները։ Սթափության փորձաքննությամբ պարզվել է, որ «Porsche»-ի վարորդը եղել է ոչ սթափ, իսկ մեքենայի անվադողերը՝ կիսամաշ։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։
Մանրամասները՝ տեսանյութում․
