200 հազար և ավելի դրամ աշխատավարձ ստացողները այսուհետ գումար կվճարեն պետությանը. նոր «հարկատեսակ»

«Առողջության համընդհանուր ապահովագրության թեման կարծես թե այնքան տխուր վիճակում է, որ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է սկսել զբաղվել դրանով: Երեկ նախարար Ավանեսյանը զեկուցում էր այս թեման գործադիրի ղեկավարին:

Հիշեցնենք, որ տարիներ շարունակ այս ոլորտը համակարգում էր փոխնախարար Լենա Նանուշյանը, որը այնքան է ձախողել ապահովագրության ներդրման համակարգը, որ տպավորություն է, թե վերջին պահին սկսել են ինչ-որ մտքեր միացնել իրար եւ ստանալ աղմուկ հարուցած մի ծրագիր:

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ 2026-ից սկսվելու է պարտադիր ապահովագրության իրենց աղմկահարույց ծրագրի առաջին փուլի մեկնարկը: Սա նշանակում է, որ 65 եւ ավելի տարիք ունեցող 536.988 քաղաքացիները (ըստ վիճ. կոմիտեի) եւ մինչեւ 18 տարեկան մոտ 755 814 բնակիչ (ըստ վիճ. կոմիտեի) պետք է օգտվեն ապահովագրությունից: Թվում է, թե հրաշալի նախագիծ է, մեր փոքրիկներն ու ծերերը առողջ կլինեն. բայց այստեղ թաքնված է կարեւոր նրբություն: Պարզվում է՝ մինչեւ հիմա 65 եւ ավելի տարիք ունեցող թոշակառուներն ու հաշմանդամություն ունեցողները, ինչպես նաեւ երեխաները արդեն իսկ օգտվում են պետպատվերի ծառայությունից: Սակայն Անահիտ Ավանեսյանը եւ ապահովագրության ծրագրի համակարգող փոխնախարար Լենա Նանուշյանը որոշել են այդ պետպատվերի անունը փոխել՝ դնելով համընդհանուր ապահովագրություն:

 

Latest

Փաշինյանը բացատրեց, թե ինչու են քաղաքացու բերանը փակելով՝ նրան հանել եկեղեցուց
Ինչպե՞ս է Տեր Արամը օրհնում օրենքով գող Զապին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ձերբակալվել է Օշականցի Գևորիկը
ՈւՂԻՂ. Հրդեհ Կոմիտաս փողոցի KFC սննդի կետում.6 մարտական հաշվարկ է մեկնել
Հրդեհ՝ Կոմիտաս փողոցի KFC սննդի կետում
Որքա՞ն տnւգանք է նախատեսված անօրինական զինվnրական համազգեստ կրելnւ համար
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Ինչպե՞u կրճատել ՃԵԿ տnւգանքը մինչև 44%. ճանապարհային nuտիկանnւթյան զեղչային համակարգի nւղեցnւյց
200 հազար և ավելի դրամ աշխատավարձ ստացողները այսուհետ գումար կվճարեն պետությանը. նոր «հարկատեսակ»