Ես սովոր չեմ մեկնաբանել իրավիճակներ, որից տեղյակ չեմ, առաջին անգամ եմ լսում լրագրողներին թիրախավորելու մասին։ Կհետաքրքրվեմ, թե ինչի մասին է խոսքը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հավելեց՝ եթե կոնկրետ դեպքեր գիտեն, ելույթներն ուղարկեն և ասեն՝ այսինչ վայրկյանից.«Միայն չասեք՝ ամբողջը նկատի ունեք, քանի որ չեմ կարողանալու ամբողջը նայել»։ Ինչ վերաբերում է Հովհաննավանքի դեպքին, երբ քաղաքացու բերանը փակելով՝ նրան հանեցին եկեղեցուց, Փաշինյանը նշեց.«Ես Պետական պահպանության ծառայությունից բացատրություն եմ խնդրել, և նրանք ասել են, որ որոշում է կայացվել, այդ թվում այդ քաղաքացու անվտանգությունն ապահովելու նպատակով, քանի որ նրա պահվածքը մարդկանց շրջանում որոշակի ագրեսիվություն կարող էր առաջացնել և դրա համար էլ այդ որոշումը կայացվել է»։
