Ինչպես արդեն հայտնել էինք, Ծափաթաղ գյուղում շարունակվում են 3 տարեկան Տիգրանի որոնողական աշխատանքները։ Գյուղացիներից մեկը «Նյուզ»-ի եթերում ասել է, որ գյուղից քիչ վերև հագուստի կտորներ՝ սպիտակ մայկա ու ներքնաշոր են հայտնաբերվել, սակայն հակասական կարծիքներ կան, մեկն ասում է՝ Տիգրանինն է, մյուսը՝ իրենը չէ։
Տիգրանի հարազատներն էլ նշել են, որ նա տան փոքր երեխան է, 5 երեխաներից կրտսերը: Տիգրանը երեկ գնացել է նաև մանկապարտեզ, վերադառնալուց հետո փոխել է շորերը, վարդագույն տաբատ, մոխրագույն շապիկ է եղել հագած, հայտնել են հարազատները։
