Իրականում ինչու Հայկոյի մահից հետո Անահիտ Սիմոնյանը որդու հետ հեռացավ երկրից․ ինչ էր կատարվել․մանրամասներ

Անահիտ Սիմոնյանի և որդու՝ Արմանի՝ ԱՄՆ տեղափոխվելը շատ քննարկվեց ու ամենատարբեր խոսակացությունների տեղիք տվեց։ Ինքը՝ Անահիտը, դեռ ամիսներ առաջ էր թեմային անդրադարձել սոցիալական իր հարթակներում ու գրել․

«Մենք Միացյալ նահանգներում ենք, ես վաճառել եմ իմ բոլոր բիզնեսները Հայաստանում, և ընդհանրապես չեմ փոշմանում: Մենք այստեղ արդեն հարմարվել ենք: Արմանը գնում է դպրոց: Շատ լավ, հայկական դպրոց է գնում: Արդեն ունի ընկերներ, մի խոսքով՝ մեզ այստեղ շատ լավ է:

Ինձ համար կյանքը շարժում է: Անընդհատ պետք է շարժվես ու գնաս առաջ: Եթե հասկանում ես, որ ինչ-որ տեղ, ինչ-որ քաղաքում կամ շրջապատում քո մաքսիմումն արել ես ու այդտեղ ավելին էլ չես կարող անել, պետք է ընդլայնվես: Այս պահին այս երկիրն այդ հնարավորությունը տալիս է յուրաքանչյուր ոլորտում անել ավելի մասշտաբային նախագծեր, իհարկե, գիշեր-ցերեկ աշխատելով: Ամեն մարդու կյանք իր ձեռքերում է: Ես համարում եմ, որ ես եմ իմ և իմ երեխայի նավի նավապետը և համարում եմ, որ այս պահին այսպես է ճիշտ: Իր ապագայի մասին մտածելով մենք ժամանակավորապես այս որոշումն ենք կայացրել, որպեսզի տարբեր տեղերից տարբեր հեքիաթներ չլսեք, ես ձեզ ամեն ինչ ինքս կպատմեմ:

Իմ միակ խորհուրդն է՝ ապրեք ձեր կյանքը լիարժեք, մենք ունենք 1 կյանք, և պետք է մաքսիմում դրական լիցքեր ստանանք այս կյանքից: Շրջապատեք ձեր դրական մարդկանցով, կտրեք ձեզանից նեգատիվը, թույլ մի տվեք, որ ձեր վրա երբևիցէ որևէ նեգատիվ երևույթ կամ մեկանաբանություն ազդի: Այդ ամենն այնքան փոքր մանրուք է, երբ գլոբալ նայում ես կյանքին և գիտակցում ես, թե կյանքում ինչքան կարևոր բաներ կան»։

Latest

Աշխատավարձերի և թnշակների փոփոխություն կլինի․ ի՞նչ է hայտնում Փաշինյանը
Իրականում ինչու Հայկոյի մահից հետո Անահիտ Սիմոնյանը որդու հետ հեռացավ երկրից․ ինչ էր կատարվել․մանրամասներ
Վարորդը երթևեկել է հանդիպակաց ու խոչընդոտել շտապօգնության մեքենային.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ավելի լավ է մի քիչ քրտնել, քան շատ ներվայնանալ․ Փաշինայնը խցանումների դեմ լավ առաջարկ ունի
«Ալիևի անպատժելիությունը Նիկոլ Փաշինյանի մեղքն է»․ Տիգրան Խզմալյան
Հանցավոր ծագում ունեցող 425 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Ամուսնացող զույգն իրենց հյուրերի հետ հասել է եկեղեցի ու պարզել, որ ԱԱԾ-ն քահանային տարել է
«Առաջնորդի «կեղտոտ» տեսքը՝ անհարգալից վերաբերմունք է գործընկեր պետության նկատմամբ»․ Արմեն Հովասափյան
«Ձեր պատիժը երկնային է լինելու»․ Ալեքսանդր Կոչուբաև