«Ալիևի անպատժելիությունը Նիկոլ Փաշինյանի մեղքն է»․ Տիգրան Խզմալյան

Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱԼԻԵՎԻ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԵՂՔՆ Է
ԱՄՆ և ԵՄ առաջնորդների հետ դահիճ ու բռնապետ Ալիևի ժպտերես ու ջերմ հանդիպումների պատճառը՝ ՀՀ կառավարության թուլամորթ, անսկզբունքային և իրավաբանորեն անթույլատրելի հրաժարումն է դատապարտել և հետապնդել Ազռբաժանի և նրա բռնակալ ղեկավարի հակամարդկային, հայատյաց ցեղասպանական հանցանքները։ Պաշտոնական Երևանի լուռ համաձայնությունն է թույլ տալիս աշխարհին աչք փակել ալիևյան ռեժիմի կատարված Պատրիացիդի՝ հայերի հայրենազրկման վրա և ընդունել նրան իբրև օրինական քաղաքական գործչի։ Ալիևը՝ Պուծինի հանցակիցն է վերջինի պես պետք է միջազգային դատարանի առջև պատասխան տա մարդկության և հայության դեմ կատարված ոճրագործությունների համար։

Փաշինյանի մեղքն այս ամենի համար անուրանալի և աններելի է։ Կեղծ են նման գնով «խաղաղություն» մուրալու և գնելու փաստարկները։ Խաղաղությունը կայուն ու տևական է միայն եթե հիմնված է արդարության և օրենքի վրա։ Ազգի ու մարդկանց իրավունքների ոտնահարումը, ցեղասպանության ու հայրենազրկման անտեսումն ու «ներումը» միայն ավելացնում է նոր պատերազմների ու ցեղասպանությունների վտանգը։ Այդ վտանգներից խուսափելու և խաղաղություն հաստատելու միակ ձևն է հանցանքների ճիշտ որակումը և հետապնդումը, տուժածների ու զոհերի անձնական և պետական դատական հայցերի քննումը, օրենքի և արդարության վրա հիմնված միջազգային ատյանների որոշումները, որոնք չեն կարող փոխարինվել ճնշման տակ և սպառնալիքների ներքո ընդունված երկկողմանի «լուծումներով»։
Չկա խաղաղություն առանց արդարության։ Անարդարությունը տանում է դեպի պատերազմ, ցեղասպանություն և արտագաղթ»:

Latest

Աշխատավարձերի և թnշակների փոփոխություն կլինի․ ի՞նչ է hայտնում Փաշինյանը
Իրականում ինչու Հայկոյի մահից հետո Անահիտ Սիմոնյանը որդու հետ հեռացավ երկրից․ ինչ էր կատարվել․մանրամասներ
Վարորդը երթևեկել է հանդիպակաց ու խոչընդոտել շտապօգնության մեքենային.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ավելի լավ է մի քիչ քրտնել, քան շատ ներվայնանալ․ Փաշինայնը խցանումների դեմ լավ առաջարկ ունի
«Ալիևի անպատժելիությունը Նիկոլ Փաշինյանի մեղքն է»․ Տիգրան Խզմալյան
Հանցավոր ծագում ունեցող 425 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Ամուսնացող զույգն իրենց հյուրերի հետ հասել է եկեղեցի ու պարզել, որ ԱԱԾ-ն քահանային տարել է
«Առաջնորդի «կեղտոտ» տեսքը՝ անհարգալից վերաբերմունք է գործընկեր պետության նկատմամբ»․ Արմեն Հովասափյան
«Ձեր պատիժը երկնային է լինելու»․ Ալեքսանդր Կոչուբաև