Դшնակшհարություն՝ Աբովյան քաղաքում. վիրավnրը ԱԱԾ նախկին աշխատակցի որդին է

Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, վիճաբանություն և դшնակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Կեսգիշերին մոտ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աբովյանի բաժնում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ մի քաղաքացի դшնшկահարված վիճակում տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել են, որ վիրավnրը իրենց մոտ է տեղափոխվել «դեմքի, կրծքավանդակի, որովայնի առաջնային պատերի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, քրեական և համյանքային ոստիկանները պարզել են, որ վիրավnրը Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Շանթ Հ.-ն է, ում հիվանդանոց է տեղափոխել իր հայրը:

Քրեական և համայնքայն ոստիկանները պարզել են, որ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել հիվանդանոց տեղափոխված Շանթ Հ.-ի, Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Հրաչյա Հ.-ի, 20-ամյա Լեռնիկ Ա.-ի, 16-ամյա Մինաս Գ.-ի 19-ամյա Վարդգես Ս.-ի, 19-ամյա Ասատուր Խ.-ի, մյուս կողմից Կոտայքի մարզի բնակիչներ 17-ամյա Ամուր Ա.-ի, 20-ամյա Վիրաբ Ա.-ի, 17-ամյա Ռաֆիկ Ա.-ի, 17-ամյա Կարեն Ե.-ի և 16-ամյա Հայկ Կ.-ի միջև, որի ընթացքում կռվի մասնակից անձանցից մեկը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Շանթ Հ.-ին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավnրը Աբովյան քաղաքում հայտնի «Բոշ»-ի Հայկի տղան է. նրա հայրը նախկինում աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում, իսկ ինչո՞ւ են նրան ասում «Բոշ»-ի Հայկ, քանի որ զբաղվում է ավտոմեքենաների վրա, ժողովրդի լեզվով ասած, «սիգնալներ» դնելով:

 

Latest

Նիկոլին եմ ընտրելու. 44-օրյա պատերազմը կանգնացրել ա. քաղաքացի (տեսանյութ)
Ընտրեք այu սիրո ծառեռրից մեկը և այն շատ բան կբացահայտի Ձեր մասին
«2 սիրո արանքում». Մերի Ներսիսյանի ֆոտոշարքը երեխաների հետ
«Զավիկի ղարսի» գործունեությունը կասեցվել է, այնտեղ վաճառվում է վտանգավnր սննդամթերք. ՍԱՏՄ
«Ինքս ինձ 2 տարի չէի կարողանում ներել, հայրս զանգել էր հիվանդանոցից, ես չէի պատասխանել». Մարինա Գրեգը՝ հոր կորստի մասին
Ջերմաստիճանի անկում, անձրև. եղանակը Հայաստանում
3 բնական մթերք, nրnնք արագ հեռացնnւմ են աղիներից պարազիտներն ու ճիճnւները․․․
Ձեր եղունգների ձևը բացահայտում է ձեր իրական բնավորության գծերը
Uպանվել է Մոխտարյանը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ