«Ինքս ինձ 2 տարի չէի կարողանում ներել, հայրս զանգել էր հիվանդանոցից, ես չէի պատասխանել». Մարինա Գրեգը՝ հոր կորստի մասին

«Ես 3 տարեկան եմ եղել, երբ մայրս ու հայրս ամուսնալուծվել են, չենք ապրել հորս հետ: Նրա հետ կապը պարբերաբար կար, բայց նրան շատ երկար ժամանակ չէի կարողանում ներել իր բացակայությունը: Օրինակ՝ իմ անձնական կյանքում երբ ինչ-որ բան չէր ստացվում, ես միանգամից հորս էի մեղադրում, ասում էի՝ «եթե ես հայր ունենայի, այլ կերպ կլիներ»:

Բայց ամբողջ կյանքում եղել եմ հպարտ, որ իմ հայրը ինքն է եղել, որովհետև ինքը ազատամարտիկ է եղել, մեր երիտասարդական ֆուտբոլի թիմում է խաղացել, շատ պահանջված երիտասարդ է եղել:

2011 թվականին իմացա, որ մահացել է, այդ ժամանակ ինձ շատ էի մեղադրում, որովհետև այն շրջանն էր, որ իրեն կրկին մեղադրում էի ու ինքն ինձ զանգել էր, ես չէի պատասխանել: Նա հիվանդանոցում էր այդ ժամանակ ու ես մեկնեցի: Բարեկամներն ասացին, որ հայրդ լավ չի զգում, ուզում է, որ իրեն զանգես: Մտածեցի հերթական մանիպուլիացիան է ու չպատասխանեցի: Հետո, երբ վերադարձա, հաջորդ օրն իմացա, որ գիշերը մահացել է: Մոտ 2 տարի ես ինքս ինձ չէի կարողանում ներել իմ արարքի համար:

Հետո իրեն նվիրված բանաստեղծություն գրեցի ու այդ օրը թեթևացա: Այնքան կուզեի ինքը ողջ լիներ, պատմությունն այս կողմից էլ լսեի, հասկացա, որ երեխան իրավունք չունի ծնողին մեղադրելու չստացված հարաբերությունների համար»,- «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակներում պատմել է հաղորդավարուհի Մարինա Գրեգը:

ԴԻՏԵՔ ՆԱԵՎ

 

Latest

Առավել հաճախ տրվnղ անnւնները Հայաստանում՝ 2024թ առաջին կիսամյակում
Մերձավանի խուզարկությունների արդյունքում կա ևս մեկ ձերբակալված
Նիկոլին եմ ընտրելու. 44-օրյա պատերազմը կանգնացրել ա. քաղաքացի (տեսանյութ)
Ընտրեք այu սիրո ծառեռրից մեկը և այն շատ բան կբացահայտի Ձեր մասին
«2 սիրո արանքում». Մերի Ներսիսյանի ֆոտոշարքը երեխաների հետ
«Զավիկի ղարսի» գործունեությունը կասեցվել է, այնտեղ վաճառվում է վտանգավnր սննդամթերք. ՍԱՏՄ
«Ինքս ինձ 2 տարի չէի կարողանում ներել, հայրս զանգել էր հիվանդանոցից, ես չէի պատասխանել». Մարինա Գրեգը՝ հոր կորստի մասին
Ջերմաստիճանի անկում, անձրև. եղանակը Հայաստանում
3 բնական մթերք, nրnնք արագ հեռացնnւմ են աղիներից պարազիտներն ու ճիճnւները․․․