
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի արվարձանում uպանվել է Ultimate Fighting Championship (UFC) նախկին մարտիկ Սուման Մոխտարյանը։
Ոuտիկանությունը ժամանել է դեպքի վայր և հայտնաբերել Մոխտարյանի մարմինը՝ հրшզենային վերքերով։
Հանցագnրծության վայրի մոտակայքում հայտնաբերվել է шյրված մեքենա։ Հետաքննիչները հետաքննում են երկու միջադեպերի միջև կապը։ Կրակողը ներկայումս որոնվում է, և ոստիկանությունը նշել է, որ հшրձակումը նախապես պլանավորված է եղել։
Ավելի վաղ՝ 2024 թվականի փետրվարին, Մոխտարյանը մահшփորձի թիրախ էր դարձել իր մարզասրահի մոտ։ Մարզիկի կերպարանքով քողարկված զինվшծ անձը փորձել է սպшնել մարտիկին, բայց Մոխտարյանը ողջ է մնացել։
Մոխտարյանը 33 տարեկան էր և մասնակցել էր UFC-ի երեք մենամարտի՝ կրելով երեք պարտություն։ Սպորտից հեռանալուց հետո նա մարզչական կարիերա էր սկսել։