
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը չի բացառել, որ հնարավոր է ապրի և մահանա Մարսի վրա։
«Ես ունեմ մեկ անձնագիր հիմա և ընդմիշտ՝ ԱՄՆ։ Ես կապրեմ և կմահանամ այստեղ։ Կամ Մարսի վրա (Ամերիկայի մի մաս)», – գրել է նա X սոցիալական ցանցում։
Այնուամենայնիվ, Մասկը չի պարզաբանել, թե ինչ է նկատի ունեցել՝ ասելով, որ Մարսը Ամերիկայի մաս է կազմում։ 2024 թվականի ապրիլին Մասկը հայտարարել է, որ Մարսի գաղութացման համար անհրաժեշտ կլինի առնվազն մեկ միլիոն մարդ և մի քանի միլիոն տոննա բեռ, որը, նրա կարծիքով, կարող է Կարմիր մոլորակ տեղափոխվել 20 տարվա ընթացքում։ Ձեռնարկատիրոջ խոսքով՝ Մարսի գաղութացման նախագիծը կիրականացվի Starship 3 հրթիռի միջոցով, որը ներկայումս շարքի ամենանոր մոդելն է։