Նուբարաշենի կանգառում տղամարդու դի են գտել. սպանել են թե՞ հանկարծամահ է եղել

Քիչ առաջ, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նուբարաշենի բաժին ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնությունից, որտեղից հայտնել են որ շտապբուժօգնության կայանի թիվ 43 խումբը կանչով մեկնել է Նուբարաշեն 6-րդ փողոց, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Տարածքը սահմանազատել են պարեկ Վ. Լալայանն ու կրտսեր պարեկ Ա. Գասպարյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 76-ամյա Ստեփան Խ.-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Էրեբունու քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Latest

ՎԻԴԵՈ. Բեռնատարը կախվել է կամրջի վրա. երթևեկությունն այստեղ արգելված էր
ՎԻԴԵՈ. Վարչապետը գյուղի երեխաներին պաղպաղակ է «պատիվ տալիս». ինչքան է վճարում խանութում
ՎԻԴԵՈ. Գազայի ժողովրդի արյունը` Ամստերդամի պատերին. ցեղասպանության դեմ
Նուբարաշենի կանգառում տղամարդու դի են գտել. սպանել են թե՞ հանկարծամահ է եղել
ՎԻԴԵՈ. Մեքենայից հայտնաբերվել է պայուսակ, որի մեջ եղել է առանց վերջույթների տղամարդու դի. արտառոց սպանության հետքերով
ՖՈՏՈ. Սահմանամերձ Խնածախում մարդ է կորել. վերջին անգամ որտեղ են տեսել կորած Լևոնին
ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Քիմիական նյութերով լի բեռնատարը ընկել է լիճը. 2,000 լիտր քիմիական նյութ է լցվել ջուրը. բադեր են սատկել
ՖՈՏՈՆԵՐ. ՎԻԴԵՈ. Աշխարհի բազմաթիվ առաջնորդներ ներկա են Հռոմի պապի գահակալման արարողությանը. ինչպես են շփվում նրանք միմյանց հետ
ՎԻԴԵՈ. Ինչ են անում Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Որոտանի կիրճում