ՖՈՏՈՆԵՐ. «BMW»-ն ու հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել են իրար. բեռնատարի վրա փրփուր են լցրել

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում՝ Մասիս քաղաքի մուտքի մոտ, բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը: բախման հետևանքով «BMW»-ն գլխիվայր շրջվել է, իսկ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը՝ կողաշրջվել:

2 ավտոմեքենաները հայտնվել են ճանապարհի երթևեկելի գոտում, ինչի պատճառով էլ առաջացել է խցանում:

Օպերատիվորեն ժամանել է Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տողում բուժօգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու, ովքեր հրաժարվել են հիվանդանոց:Հրշեջ-փրկարարաները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Այս պահին հեղուկ գազի ավտոմեքենայի վրա հատուկ փրփուր են լցնում՝ որպես հովացման միջոց: Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների և բուժօգնություն ստացած անձանց ինքնությունը:

Բեռնատարը ամբողջությամբ բարձված է եղել մի քանի տոննա հեղուկ գազով:

Latest

Հրդեհ` «Ռիո մոլ»-ում. այրվում է օդափոխման համակարգը
3.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
ՎԻԴԵՈ. Մանրամասներ Տնտեսագիտականում իրար ծեծած աղջիկների կռվից. ինչ է սպասվում ծեծողին ու ծեծվողին
Ալիևներն այցելել են Շուշի. մասնակցում են առողջարանի բացմանը
Բաքվում պահվող լիբանանահայ գերին հացադուլ է անում. չեն թողնում զանգի կնոջը
ՎԻԴԵՈ. Առաջին պատարագը Հռոմի նոր պապի մասնակցությամբ. ինչ է անում նա
Այսօր փոքրիկ Տիգրանի ծննդյան օրն է. մանրամասներ որոնողական աշխատանքներից
ՎԻԴԵՈ. «Россия-1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է որպես Ադրբեջանի նախագահ
ՎԻԴԵՈ. Գյումրիում ոստիկանները ներխուժել են հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի տուն և ձեռնաշղթաներով տարել նրան