Ազգային երաժշտական մրցախայտառակություն, հերթական ք*քը. Մհեր Բաղդասարյանի կոշտ քննադատությունը`սխալ մրցանակների վերաբերյալ

Օրեր առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Խազեր» երաժշտական մրցանակաբաշխությունը, որտեղ «Տարվա լավագույն երգիչ» ճանաչվեց Էրիկ Կարապետյանը, իսկ «Տարվա լավագույն երգչուհի» անվանակարգում հաղթողը Ոոնա Ռուբենյանն էր: «Լավագույն երգն» ու «Լավագույն տեսահոլովակը» Արամ Mp3-ի «Երևի»-ն էր: «Տարվա հայտնությունն» ու «Տարվա հեղինակ-կատարող» ճանաչվեց yellowheart-ը, դե իսկ «Լավագույն խումբ-նախագիծը»`PROJECT LA-ը:

Այս օրերին համացանցում ակտիվորեն տարածվում էին կադրեր Կարմիր գորգից, բեմից, ետնաբեմից․․․ Կարծես թե բոլորը գոհ ու երջանիկ էին․․․ Րոպեներ առաջ հաղորդավար Մհեր Բաղդասարյանն ամփոփեց մրցանակաբաշխությունն ու ներկայացրեց իր տեսակետը՝վերոնշյալ միջոցառման մասին։ Ավելին՝ Մհերը բավականին կոշտ քննադատությամբ հանդես եկավ։ Այս մասին գրում է starnews.tv-ն:

Նրա խոսքով՝ կային մրցանակներ, որոնք «տերեր» ունեցան հանգամանքների բերումով։ Նրա խոսքվվ՝ «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում պետք է հաղոթող ճանաչվեր  Բրյուետի Superstar Illness-ը։

«Եթե «Լավագույն» խումբ անվանակարգում չկար LADANIVA, REINCARNATION, HAYAT PROJECT, ապա էլ ի՞նչ կար»,- գրել է Մհերը։

Մհերի խոսքով՝ «Տարվա լավագույն երգ» անվանակարգի համար զուտ տեսել են ծանոթ անուն, հետևաբար ընտրել են։ Դե իսկ ինչպես սկզբում նշեցինք՝ և՛ «Տարվա լավագույն երգ» և «Տարվա լավագույն տեսահոլովակ» էր ճանաչվել Արամ Mp3-ի «Երևի»-ն։ Գրում է starnews.tv-ն:

Latest

Նույնիսկ ոչ ծանր հանցանքը կարող է զրկել անձին ԱՄՆ մուտք գործել. մանրամասներ
Ազգային երաժշտական մրցախայտառակություն, հերթական ք*քը. Մհեր Բաղդասարյանի կոշտ քննադատությունը`սխալ մրցանակների վերաբերյալ
ՖՈՏՈՆԵՐ. Հարձակվել են Սուրբ Գեորգի Հաղթական եկեղեցու վրա. ինչ է կատարվել
ՎԻԴԵՈ. BMW-ի վարորդը մեքենան գնելուց ժամեր անց վթարի է ենթարկվել. նրա վիճակը ծանր է
ՖՈՏՈՆԵՐ. «Volkswagen»-ը բախվել է «BMW»-ին ու կախվել պարսպից. արտառոց վթար Երևանում
ՖՈՏՈ. Չարբախում փողոցի փոսը փակել են բազկաթոռով. «հնարամիտ» քայլ բնակիչների կողմից
4 բալանոց երկրաշարժ է եղել
ՎԻԴԵՈ. 800.000 դոլարի կոպեկ թափվել է մայրուղու վրա. մարդիկ ավելներով ու բահերով հավաքում են
ՎԻԴԵՈ. Փաշինյանի շարասյան համար պարեկները երկար ժամանակ փակել են փողոցները. ինչ է կատարվել Ալավերդիում