ՖՈՏՈՆԵՐ. «Volkswagen»-ը բախվել է «BMW»-ին ու կախվել պարսպից. արտառոց վթար Երևանում

Մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, տեխնիկական անսարքության պատճառով Պարույր Սևակի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա անցել երթևեկելի 2 գոտիով, բախվել մեկ այլ կայանված ավտոմեքենայի, հետո անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել քարե բետոնե պարսպին, կոտրել այն և մասամբ կախվելով հայտնվել քաղաքացու տարածքում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:Բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գոռ Խալաթյանն ու Ռաֆիկ Ասատրյանը: Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: Ավտոմեքենան վերամբարձ կռունկի օգնությամբ փրկարարները դուրս բերեցին անվտանգ վայր:

Latest

Ազգային երաժշտական մրցախայտառակություն, հերթական ք*քը. Մհեր Բաղդասարյանի կոշտ քննադատությունը`սխալ մրցանակների վերաբերյալ
ՖՈՏՈՆԵՐ. Հարձակվել են Սուրբ Գեորգի Հաղթական եկեղեցու վրա. ինչ է կատարվել
ՎԻԴԵՈ. BMW-ի վարորդը մեքենան գնելուց ժամեր անց վթարի է ենթարկվել. նրա վիճակը ծանր է
ՖՈՏՈՆԵՐ. «Volkswagen»-ը բախվել է «BMW»-ին ու կախվել պարսպից. արտառոց վթար Երևանում
ՖՈՏՈ. Չարբախում փողոցի փոսը փակել են բազկաթոռով. «հնարամիտ» քայլ բնակիչների կողմից
4 բալանոց երկրաշարժ է եղել
ՎԻԴԵՈ. 800.000 դոլարի կոպեկ թափվել է մայրուղու վրա. մարդիկ ավելներով ու բահերով հավաքում են
ՎԻԴԵՈ. Փաշինյանի շարասյան համար պարեկները երկար ժամանակ փակել են փողոցները. ինչ է կատարվել Ալավերդիում
ՖՈՏՈ. «Թրամփ պապ». Թրամփը Հռոմի պապի կերպարով նկար է հրապարակել