
ArmLur.am-ը քիչ առաջ տեղեկացավ, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում բնակիչներին տեղեկացրել են, որ քիչ հետո համայնքում ականազերծված ականի պայթեցում է իրականացվելու։ Նրանց զգուշացրել են պայթյուններ լսելու դեպքում չվախենալ։
ArmLur.am-ը քիչ առաջ կապ հաստատեց Այգեհովիտի վարչական ղեկավար Լևոն Գրիգորյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ աշխատանքներ են իրականացվելու։ Համայնքապետը հայտարարեց, որ ինքը որևէ բան չի կարող ասել, տեղեկություն չունի, հորդորեց դիմել ՀՀ ՊՆ-ին։
ArmLur.am-ը փորձեց զրուցել նաև Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսն անհասանելի էր։
Դիմեցինք նաև Պաշտպանության նախարարություն, սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։