
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Շտապօգնության մասնակցությամբ ավտովթարի հետևանքով բժիշկը հիվանդանոցում մահացել է, իսկ բուժքույր վիրահատվել է, նրա վիճակը գնահատվում է ծանր:
Armlur.am-ը դեպքի վայրում է եղել և արձանագրել է ողբերգական վթարը:

Shamshyan.com-ը գրել է, որ ապրիլի 8-ին, շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում Թամանցիներ փողոցում՝ «Գործարանային մետրո»-ի հարևանությամբ «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան բախվել երկաթե էլեկտրասյանը։ վթարի հետևանքով վարորդը, բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրել էր․
«Այսօր վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել. Երևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վթարի Է ենթարկվել շտապօգնության բրիգադը:
Ցավոք, բժիշկը մահացել է: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում բժշկուհի Ղազարյանի ընտանիքին, հարազատներին:
Բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր»,- գրել էր նախարարը։