
Ապրիլի 8-ին` տեղական ժամանակով ժամը 00:35-ին, 3․3 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ինչպես նաև Սոթք և Կութ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։