
Թուրքիայի քաղաքացին սենյակ էր ամրագրել ու ժամանել Լոնդոն հյուրանոց։
Կեցության երկրորդ գիշերը ալկոհոլի ազդեցության տակ վիրավորական արտահայտություններ է ուղղել մեր աշխատակցի հասցեին։ Այդ մասին տեղեկանալով աշխատակցից, ահազանգել են ոստիկանություն, որպեսզի խուլիգանին սանձեն, այս մասին գրել է հյուրանոցի համահիմնադիր:
«Ոստիկանները նրան բերման են ենթարկել և 3 օր պահել ձերբակալվածների պահման վայրում։ Վերջում էլ նա մեղայական հայացքով ներողություն է խնդրել ինձնից ու աշխատակազմից։ Կարծում եմ՝ հաջորդ անգամ կամ կշրջանցի Հայաստանը, կամ տասնապատիկ զսպվածություն կցուցաբերի հայերի հետ շփումներում»,-գրել է նա։