
Ուկրաինայի զինուժը հարված է հասցրել Սուջայի երկրագիտական թանգարանի շենքին, աշխատակիցներից մեկը մահացել է, ևս երկուսը վնասվածքներ են ստացել, շենքը փլուզվել է։
Հայտնել է Կուրսկի մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը։
«Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհվել է թանգարանի աշխատակցուհին։ Եվս երկու աշխատակից վիրավորվել է. այժմ նրանք տեղափոխվում են բուժհաստատություն: Պատմական շենքն ինքնին, ցավոք, ոչնչացվել է»,- գրել է նա՝ տելեգրամյան ալիքում։