
ԱՄՆ-ում դատարանը Starbucks-ին պարտավորեցրել է 50 միլիոն դոլար վճարել տաք սուրճի թափվելու հետևանքով այրվածքներ ստացած առաքչին
Տղամարդը սրճարանից վերցրել է տաք սուրճը և այն թափել ոտքերին՝ թույլ փակված կափարիչի պատճառով: Դատարանում Գարսիան ասել է, որ միջադեպի հետևանքով կրել է «ֆիզիկական ցավ, հոգեկան տառապանք, կյանքի ուրախության կորուստ, նվաստացում»: Starbucks-ը մտադիր է բողոքարկել դատավճիռը։