Ավտոբուսի վարորդը վթարի է ենթարկել անցորդին. նա մահացել է

Քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Լոռու մարզի բնակիչ 60-ամյա Գառնիկ Ա.-ն իր վարած՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 15 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսով Շիրակի փողոցի 84 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։

Դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոբուսը տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

 

Latest

Ալեն Սիմոնյանին ու երեխային սպառնում են. ով է նա
Հարվածել են թանգարանի շենքին. աշխատողը մահացել է
Ինչպիսի գռեհիկ բառապաշարով է շփվում Արարատ Միրզոյանն ընդդիմության ներկայացուցիչների հետ
Ինչ նոր «ցուցմունք» է կորզել Արայիկ Հարությունյանից և Բակո Սահակյանից Բաքվի դատարանը
ՎԻԴԵՈ․ Գառնիկ Դանիելյանին տուգանեցին ԱԺ-ում IQOS ծխելու համար
ՎԻԴԵՈ․ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյան հոգնել է․ նիստի ժամանակ «թզբեհ է գցում»․
Այսուհետ տրանսպորտի 150 դրամը չվճարելու համար կտուգանվեն 18․000 դրամ
ՎԻԴԵՈ․ Ինչպես է Փաշինյանի ավտոշարասյունը սլանում ակցիա անող անհետ կորածների հարազատների կողքով
ՎԻԴԵՈ․ Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Թարմփին