Արտակարգ դեպք՝ Երևանում. ԲԴԽ շենքի դիմաց պայթյուն է որոտացել․ կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:15-ի սահմաններում Կորյունի փողոցում՝ Բարձրագույն դատական խորհրդի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում պայթյուն է տեղի ունեցել «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 1 հոգու առաջինը օգնության են հասել ՀՀ Արդարադատության նախարարության կարգադրիչների ստորաբաժանման ԲԴԽ դատական շենքում ծառայություն կատարող կարգադրիչներ Արմեն Գրիգորյանը, Դավիթ Եղիազարյանն ու Արմեն Ալեքսանյանը:

Ընթացքում կագադրիչները ահազանգել են «1-03» ու մինչ շտապօգնության ժամանումը, վիրավորին, ով կին է եղել, տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա շտապօգնության բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարորության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  Փրկարարները տեղում հերթապահություն են իրականացրել:

Դեպքի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից հիվանդանոց է մեկնել քննչական խումբը՝ քննիչի գլխավորությամբ, ով հետո ժամանելու է դեպքի վայր:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի պատճառով էլ «Chevrolet»-ն առաջ է ընթացել և բախվել իր առջևով ընթացող, Լիբանանի Հանրապետության քաղաքացի 32-ամյա Նարեկ Ս.-ի վարած «BMW X3» մակնիշի ավտոմեքենային: «BMW»-ի վարորդը չի տուժել:

Քննչական բաժինը պարզում է «Chevrolet»-ի` հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:

Latest

1,5 տարեկան երեխան ջերմային այրվածքներով հոսպիտալացվել է
Փետրվարի 1-ից տրանսպորտում հսկիչներ կլինեն
Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել հարազատների հետ
ՌԴ-ում քրեական հետապնդում է հարուցվել բլոգեր Արսեն Մարկարյանի նկատմամբ
Հայաստանցինրին ԱՄՆ-ն նախատեսում է արտաքսել. ցուցակ են հրապարակել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չկա որևէ օրենք, որով հնարավոր լինի արդարացնել հայերի բանտարկությունն ու նվաստացումը Բաքվում. Հայկ Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում
Դավիթաշենի կամրջի վրա «BMW»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է. նրան չի հաջողվել փրկել
«Ոնց եմ զզվում քեզանից»․ օգտատերը՝ Փաշինյանին
«Ռիժուլյա» անունով տրանսգենդեր տիկտոկերը «Վայբ» սրճարանում հնչեցրել է հայհոյանքներ, ինչից հետո 6-7 երիտասարդներ ծեծի են ենթարկել նրան