Խոշոր գողության դեպք՝ Երևանում․ կնոջ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամին համարժեք ոսկյա զարդեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 5-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է  զանգահարել Երևանի բնակիչ 40-ամյան Սաթենիկ Պ․-ն և հայտնել, որ 2024 թ. օգոստոսի սկզբից մինչև հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում, իրեն անհայտ հանգամանքերում իրենց բնակարանում գտնվող զարդատուփից անհետացել 2 մլն 500 հազար դրամի համարժեք ոսկյա զարդեր:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ծառայողները, որտեղ Սաթենիկ Պ․-ն ներկայացրել է գողության դեպքի մանրամասները ։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Սաթենիկ Պ․-ն աշխատում է «Երեմյան Փրոջեքթս» ՍՊԸ-ում՝ որպես առաքման բաժնի համակարգող։

Latest

Արմավիրի գյուղերից մեկում տղամարդը որսորդական հրացանով իրեն զրկել է կյանքից
Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը․ կա վիրավոր
Կապանում և Դիլիջանում` +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան է․ Գագիկ Սուրենյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել
Խոշոր գողության դեպք՝ Երևանում․ կնոջ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամին համարժեք ոսկյա զարդեր
Թալանել են լրագրող Լիա Սարգսյանի տունը
Հատուկ օպերացիա. բերման են ենթարկել «Հոկտեմբերյանցի Նովոյի» որդուն և ևս մի քանի հոգու
«Արմավիր»-ի բանտում կալանավորները հրել են միմյանց, սկսվել է քաշքշոց. կա վիրավոր
Երևանում` սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը