Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ռյա Թազա գյուղի վարչական տարածքում, մերկասառույց ճանապարհի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռուդիկ Գրիգորյանն ու Կարեն Թարզյանը։Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով և այն սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանք չի կատարել՝ ճանապարհը աղ ու ավազով մշակելու ուղղությամբ