Դեկտեմբերի 9-ին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվել, որ Մեղրի-Երևան Մ2 ճանապարհին երթևեկող «Toyota» մակնիշի ավտոմեքենայում հնարավոր է թմրամիջոցներ լինեն: Մեղրի-Երևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում պարեկները նկատում են կասկածելի «Toyota»-ն ու կանգնեցնում: Ստուգում են վարորդի անձը, ապա, երբ նրանից հետաքրքրվում են, թե արդյո՞ք ավտոմեքենայում կասկածելի իր, զենք-զինամթերք, թմրանյութեր կան, վարորդը պատասխանում է՝ ոչ, ու այդ ժամանակ, երբ պարեկները փորձում են արդեն ավտոմեքենայի ուղևորների ինքնությունը ճշտել, նրանցից մեկը նստում է ավտոմեքենան և դիմում փախուստի, հայտնում է shamshyan.com-ը:
Բերման ենթարկվածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 44-ամյա Արամ Ճաղարյանն է, ավտոմեքենայի վարորդը եղել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Բաղդասարյանը, մյուսն էլ Սյունիքի մարզի բնակիչ 58-ամյա Աբել Ոսկանյանն է:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։