Հովիկ Աղազարյանին կհեռացնեն ՔՊ կուսակցության շարքերից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը գրում է.  Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին կուսակցության վարչությունը կհեռացնի իր շարքերից:

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել պատգամավորական մանդատները: Վարչապետի խնդրանքը Զեյնալյանն ընդունեց, իսկ Աղազարյանը՝ ոչ:

Ազգային ժողովում լսումների ժամանակ Քննչական կոմիտեի՝ այդ ժամանակվա նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել էր՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու գործով երկու հոգի միջնորդել է իրեն:

Հովիկ Աղազարյանի և Արգիշտի Քյարամյանի միջև տեղի էր ունեցել վեճ, Աղազարյանը պնդել էր, թե Քյարմյանը ստում է: Նրանք վիրավորանքներ էին հասցրել միմյանց:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունների մասով Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ՔՕ 486-րդ հոդվածի 1-ին մասով (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) (երկու դրվագ):

Քյարամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Latest

ՎԻԴԵՈ. Փաշինյանը շփոթել է օդանավը և վայրեջք կատարել ուրիշ քաղաքում
Մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, 135 երեխա և աշխատակիցներ տարհանվել են
Ինչպես 10-ամյա երեխան դարձավ դպրոցի «գլխացավանքը»
«ՎիվաՍել»-ի աշխատակիցը գործընկերոջ պարանnցը կտրել է բարև չտալու պատճառով
«Մոսկվայում Հայկ Սարգսյանի հետ եկած քրեական հեղինակությունը ձեռքը գցեց, թևիցս քաշեց հյուրանոցում». Ալեն Սիմոնյան
ՏԵՍԱՆՅՈւԹ. Տրանսպորտը էլ ավելի պետք է թանկանա. Ալեն Սիմոնյան
VIDEO. ԱԺ-ում կրկին տուրուդմփոց է
«Գառաժից չեն թողում կանդիցիաներ միացնեմ». վեճ Երեւանի ավտոբուսում
«Լավ եմ անում սաղիդ փուռն եմ տալիս». Ո՞վ է ապահովագրել Հայկ Սարգսյանին. «Իրավունք»