Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի. կա 1 կյանքից զրկված

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշար բնակավայրի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ջերմաքարշ գնացքին և բռնկվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Արմավիրի քրեական ոստիկանության վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Բդոյանի գլխավորությամբ:Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:  Տեղում պարզվել է, որ բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW» մակնիշի ավտոմեքենան, ինչից «BMW»-ում հրդեհ է բռնկվել:  Հրշեջները մարել են կրակը, սակայն «BMW»-ն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:Հրշեջները կրակը մարելուց հետո հայտնաբերել են տղամարդու մոխրացած կիսամարմին, մարմնի մի մասն էլ հայտնաբերվել է գնացքի գծերի վրա:  Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչութան Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանն ու բաժնի պետի տեղակալ Խումար Մկրտումյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ  դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Արայիկ Սարգսյանի գլխավորությամբ:Դեպքի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի և Վաղարշապատի քննչական բաժնի պետի գլխավորությամբ:Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «BMW»-ի մահացած վարորդի և ջերամքարշ գնացքավարի վարորդի ինքնությունը:

Latest

1,5 տարեկան երեխան ջերմային այրվածքներով հոսպիտալացվել է
Փետրվարի 1-ից տրանսպորտում հսկիչներ կլինեն
Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել հարազատների հետ
ՌԴ-ում քրեական հետապնդում է հարուցվել բլոգեր Արսեն Մարկարյանի նկատմամբ
Հայաստանցինրին ԱՄՆ-ն նախատեսում է արտաքսել. ցուցակ են հրապարակել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չկա որևէ օրենք, որով հնարավոր լինի արդարացնել հայերի բանտարկությունն ու նվաստացումը Բաքվում. Հայկ Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում
Դավիթաշենի կամրջի վրա «BMW»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է. նրան չի հաջողվել փրկել
«Ոնց եմ զզվում քեզանից»․ օգտատերը՝ Փաշինյանին
«Ռիժուլյա» անունով տրանսգենդեր տիկտոկերը «Վայբ» սրճարանում հնչեցրել է հայհոյանքներ, ինչից հետո 6-7 երիտասարդներ ծեծի են ենթարկել նրան