Nike-ը թողարկել է սպորտային կոշիկներ, որոնք գրեթե ամբողջությամբ 3D տպագրությամբ են պատրաստված

Nike-ը ներկայացրել է Air Max 1000-ը՝ ընկերության առաջին սպորտային կոշիկները, որոնք գրեթե ամբողջությամբ պատրաստվել են 3D տպագրության միջոցով: Նոր արտադրանքը ստեղծվել է Zellerfeld-ի հետ համագործակցությամբ, որն արդեն փորձ ունի կոշիկների 3D տպագրության ոլորտում։ Սպորտային կոշիկներն անցյալ շաբաթավերջին ցուցադրվել են Լաս Վեգասում անցկացված ComplexCon ցուցահանդեսի այցելուներին:

Դիզայնի առումով նոր Air Max 1000-ը Air Max 1-ի թարմացված տարբերակն է, որը հայտնվեց 1987-ին և Nike-ի առաջին սպորտային կոշիկներն էր՝ կրունկի մեջ օդային բարձիկով, որը պահպանվում է նաև Air Max 1000-ում։ Սպորտային այս կոշիկն ամբողջությամբ պատրաստված է 3D տպագրության միջոցով, բացառությամբ օդային բարձիկի։

Տարբեր խտության և հյուսվածքների շերտերը միախառնելու շնորհիվ՝ Air Max 1000-ի ստորին միջնաշերտը մնում է ամուր, իսկ վերին հատվածը՝ ավելի ճկուն և հարմարավետ: Սա թույլ է տալիս կոշիկները հագնել և հանել առանց թելերի օգտագործման: 3D տպագրության օգտագործումը նաև Nike-ին թույլ է տվել իրագործել եզակի ուրվագծային դիզայն, որը, ըստ ընկերության, հնարավոր չէր լինի ստեղծել կոշիկի արտադրության ավանդական տեխնոլոգիաներով:

Nike-ը սկզբում հայտարարել է Air Max 1000-ը վառ կարմիր գույնով, սակայն ավելի ուշ միջոցառման ժամանակ ներկայացվել են նաև տարբեր գույների տարբերակներ՝ ներառյալ սպիտակ, կապույտ և սևի և կանաչի խառնուրդ: Նախնական խմբաքանակը բաղկացած է 1000 զույգից, որոնք ցուցահանդեսի այցելուները կարող էին նախապես պատվիրել։ Nike-ը դեռ չի բացահայտել Air Max 1000-ի ավելի լայնածավալ արտադրության ծրագրերը և չի հայտնել նոր սպորտային կոշիկների մանրածախ գինը:

Աղբյուրը՝ tech.news.am

Latest

Երևանում բազմիցս տարբեր կամուրջներից նետվելու փորձ կատարած 42-ամյա տղամարդն այսօր կամուրջից ընկել է
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գործադուլի դուրս եկած վարորդներին ազատել են WhatsApp հավելվածին sms ուղարկելով
Տաթև-Լծեն ճանապարհին բեռնատարն ընդունել է մկրատաձև դիրք և ամբողջությամբ փակել ճանապարհը
Էլթոն Ջոնը կորցրել է տեսողությունը և դժվարությամբ է դիտել իր նոր մյուզիքլը
Ողբերգական վթար՝ Արմավիրի մարզում․ 1 հոգու չի հաջողվել փրկել, կա 6 վիրավոր
Երևանում մանկապարտեզից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 4-ամյա աղջիկը մահացել է
Նախընտրելի է, որ գլխավոր դատախազը զրկի ինձ անձեռնմխելիությունից․ Հովիկ Աղազարյան
Ո՞ր մթերքները կարող են նվազեցնել սթրեսը
Փամբակում երկու երիտասարդի մոտ հրացաններ են եղել․ նրանք տեղափոխվել են ոստիկանություն