Էլթոն Ջոնը կորցրել է տեսողությունը և դժվարությամբ է դիտել իր նոր մյուզիքլը

Երգիչ, երգահան Էլթոն Ջոնը հայտարարել է, որ չի կարողացել դիտել իր նոր մյուզիքլը, որովհետև ինֆեկցիայի պատճառով կորցրել է տեսողությունը։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Էլթոն Ջոնը դեկտեմբերի 1-ին Լոնդոնում այցելել է «Սատանան կրում է Պրադա» մյուզիքլի բացման երեկոյին և հանդիսատեսին ասել, որ չի կարողացել գալ փորձերից շատերին, որովհետև զրկվել է տեսողությունից։

«Ինձ համար շատ դժվար է այն (մյուզիքլը) տեսնել, բայց ինձ դուր է գալիս այն լսել, և այն հրաշալի էր հնչում այսօր», – ասել է երգիչը։

77-ամյա Ջոնը սեպտեմբերին հայտնել էր, որ ինֆեկցիայի պատճառով «աչքերից մեկի տեսողությունը շատ սահմանափակ է»։ Նա գրել էր, որ բուժվում է, բայց դա չափազանց դանդաղ գործընթաց է։

Էլթոն Ջոնը «Սատանան կրում է Պրադա» մյուզիքլը գրել է 2006 թվականի համանուն ֆիլմի հիման վրա։ Դեկտեմբերի 1-ի գալան, որը նաև դրամահավաք էր Էլթոն Ջոնի ՁԻԱՀ-ի հիմնադրամի համար, ընդունել է այնպիսի հայտնի դեմքերի, ինչպիսիք են դիզայներ Դոնաթելա Վերսաչեն և Vogue ամսագրի նախկին խմբագիր Աննա Վինտուրը, որի կերպարը, ենթադրաբար, ընկած է ֆիլմի գլխավոր հերոսուհու հիմքում։

 

Latest

Նիկոլ Փաշինյանը սկսել է հետևել կնոջ օրինակին ու ներկայացնել սոցիալական ցանցի իր էջի դիտումները
Երևանում կնոջը բռնաբարել են, ապա ծեծել. կասկածյալներից մեկը ֆուտբոլիստի որդի է
Դերասան Կարո Հովհաննիսյանն ամուսնացել է
Հովիկ Աղազարյանին կհեռացնեն ՔՊ կուսակցության շարքերից
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կան վիրավորներ
Երևանում բազմիցս տարբեր կամուրջներից նետվելու փորձ կատարած 42-ամյա տղամարդն այսօր կամուրջից ընկել է
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գործադուլի դուրս եկած վարորդներին ազատել են WhatsApp հավելվածին sms ուղարկելով
Տաթև-Լծեն ճանապարհին բեռնատարն ընդունել է մկրատաձև դիրք և ամբողջությամբ փակել ճանապարհը
Էլթոն Ջոնը կորցրել է տեսողությունը և դժվարությամբ է դիտել իր նոր մյուզիքլը