style.news.am-ը գրում է.Դերասան Կարո Հովհաննիսյանն ամուսնացել է: Նա ֆեյսբուքյան իր էջում հարսնացուի հետ լուսանկար է տեղադրել՝ հայտնելով, որ հարսանիքը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին:
«01.11.2024: Օր, երբ ամեն ինչ վերաիմաստավորվեց»,-լուսանկարը մակագրել է դերասանը:
Կադրում երջանիկ նորապսակները համբուրվում են: Հարսնացուն ընտրել էր ոչ փքված շրջազգեստով համեստ զգեստ, նրա սանրվածքը դասական ոճում է, իսկ գլխին տարածվում է երկար քողը: