«Իրենց չարությունն իրենց է ուտելու». ինչից է վրդովվել Նազենի Հովհաննիսյանը

tert.am/life-ը գրում է. Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն անդրադարձել է համացանցում վատ մեկնաբանություններ գրողներին: Նա ինստագրամի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշել է, որ անհիմն բամբասանքների տեղատարափը երբեմն վնասում է լավ ու բարի մարդկանց, բայց առաջին հերթին այդ մարդկանց չարությունն իրենց է վնասում:

«Ուզում եմ 2 տող ասել վատ մեկնաբանություններ գրողների մասին: Պարզ է, որ նրանք միշտ եղել են անկախ սոցկայքերի առկայությունից, այսինքն՝ նախանձ մարդիկ, որոնք միշտ իրենց բոլոր դժբախտությունների մեջ մեղադրում են բոլորին՝ բացի իրենցից:

Մարդիկ, որոնք վստահ են, որ դու առավոտյան արթնանում ես ու հաջողությունն ընկնում է գլխիդ: Իրենք երբեք չեն նկատում ամբողջ ահռելի աշխատանքը, չքնած գիշերները, տանջված կնճիռները, կամ գոյություն չունեցող անձնական կյանքերը… այդ ամենը հաշվի չեն առնում ու չեն տեսնում դրա հետևում տեղի ունեցող պրոցեսը, որից բխում է արդյունքը:

Երբեմն կարելի է հիշեցնել նրանց, որ իրենց չարությունն իրենց է ուտելու:

Ինչ-որ մեկի գրած տխմարությունը կարող է վնասել բարի, որակով, յուրահատուկ մարդուն: Եվ, երբ ինչ-որ մեկի կյանքը չի ստացվում, մյուսը հեռանում է, իմացեք, որ երբեմն պատճառը այդ անհիմն բամբասանքների տեղատարափն է լինում»,- ասել է Նազենի Հովհաննիսյանը:

Latest

Թուրք լրագրողները այցելել են Գյումրի․ ո՞րն է նպատակ
Ճարտար խոսելուն մի՛ նայեք, այլ մարդու ապրածին. մարդ ժողովրդի համար պետք է արած բան ունենա. Ծառուկյան
Բազմազավակ ընտանիքին կտրամադրենք անվճար բնակարան մարզերում. Թաթոյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ ․Փաշինյանը չի մասնակց ԵԱՏՄ գագաթնաժողովին․ ո՞րն է պատճառը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու հարց չկա. Փաշինյանը՝ Պուտինի սպառնալիքների մասին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շենգավիթի uպանության մասին նոր մանրամասներ․ ո՞ւր են կատարողները
ՇՈԿԱՅԻՆ․Բեռնատար վագոնում հայտնաբերվել են վեց դիակ․ ինչ է կատարվել
Ժամանակ է պետք, որ մի քիչ վերականգնվեմ ու հասկանամ հետագա անելիքներս. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը
«Այսօր ես դարձա 40 տարեկան. ես գրեթե ամեն ինչ ունեմ, ինչ ուզել եմ ունենալ». Լիլի Էլբակյան