Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և «Երևանյան երկխոսություն» համաժողովին մասնակցած թուրք լրագրողները այց են կատարել նաև Գյումրի՝ հետաքրքրվելով հայ-թուրքական սահմանի և Գյումրի–Կարս երկաթուղու վերագործարկման հեռանկարներով։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am։
Բարսեղյանի խոսքով՝ Ախուրիկի կայարանը դեռ Սառը պատերազմի տարիներից ձևավորված երկաթուղային համակարգի կարևոր հատված է եղել և հանդիսանում է Հայաստանից դեպի Թուրքիա և այնուհետև Եվրոպա տանող վերջին կայարանը։ Նրա գնահատմամբ՝ այդ ուղղությունը կարող է ապագայում դառնալ Ասիան և Եվրոպան կապող «Միջին միջանցքի» մի մասը։
Նա նաև հիշեցրել է, որ երկաթուղային երթուղին գործել է խորհրդային տարիներին և կարճ ժամանակով բաց է եղել նաև 1992-1993 թվականներին։ Ըստ Բարսեղյանի՝ սահմանի վերաբացումը կարող է էական ազդեցություն ունենալ հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների և առևտրաշրջանառության զարգացման վրա՝ նպաստելով նաև տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը։
Անի Վարդանյան
