«Ապահարզան» ձևակերպման հետ համաձայն չեմ։ Մինչ այն պահը, երբ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի, մենք նման հարց չենք դնում օրակարգում, ասել է Փաշինյանը՝ անդրադառնալով Պուտինի հայտարարությանը։
«Մենք ԵԱՏՄ լիարժեք անդամ ենք, լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումների կայացմանը։ Մենք չունենք նպատակ վնասել Ռուսաստանի շահերին»,- նշել է նա։ Փաշինյանը հայտնել է, որ մայիսի 28-29-ին չի մեկնի ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը, քանի որ զբաղված է լինելու նախընտրական քարոզարշավով։
Մանրամասները՝ տեսանյութում․
