Դիլիջան-Երևան երթուղու միկրոավտոբուսը կողաշրջված հայտնվել է դաշտում. 1 հոգու փրկել չի հաջողվել, կա 8 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, մի քանի պտույտ շրջվելով բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 8 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ Աբովյանի, մի մասը՝ Երևանի տարբեր բժշկական կենտրոններ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ինչպես նաև օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկներն ու Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Օպերատիվ են գործել «Աբովյան» բժշկական կենտրոնի և Բյուրեղավանի բժշկական ամբուլատորիայի բժիշկները:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը:

Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգրան Բաղյանի և Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Գազել»-ը սպասարկում է Դիլիջան-Երևան միջհամայնքնային երթուղին:

Վիրավորներից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, մնացածի վիճակը միջին ծանրության է:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Latest

Դիլիջան-Երևան երթուղու միկրոավտոբուսը կողաշրջված հայտնվել է դաշտում. 1 հոգու փրկել չի հաջողվել, կա 8 վիրավոր
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ Մգեր Արմենիա
Արագածոտնում 3-ամյա աղջնակը ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Քաղաքականության մեջ երբեք չեք սխալվի, եթե առաջնորդվեք սիրով․ ԱԺ փոխնախագահը գրառում է արել
Անհայտ անձը պատուհանից մուտք է գործել «Սուրբ Գայանե» եկեղեցի և հափշտակել ներսի գումարը
Արագածոտնի մարզում մի քանի տոննա խոտով բարձված բեռնատարը կողաշրջվել է
ՖՈՏՈ. «Ծնունդդ շնորհավոր իմ փոքր ու մեծ աշխարհ». Բեն Ավետիսյան
Կյանքից զրկվել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված 60-ամյա բուժառուն
«Հնդիկների հետ աշխատելը շատ հետաքրքիր է, մենթալիտետով մեզ շատ նման են». «Ջիմի Ջիմի» նոր սերիալը շուտով կլինի Արմենիա TV-ի եթերում