Շուտով Արմենիա TV-ի եթերում հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտելու նոր հեռուստանախագիծ՝ «Ջիմի Ջիմի» 16 մասից բաղկացած սերիալը, որտեղ հայ հայտնի դերասաններից բացի ներգրավված են նաև հնդիկներ: Նախագծի պրդյուսերներն են Ռաֆայել Երանոսյանն ու Վահան Թովմասյանը, դերասանական կազմում են Ռաֆայել Երանոսյանը, Արմուշը, Լևոն Հարությունյանը, Ժաննա Բուտուլյանը, Վահան Թովմասյանը և այլք:
«Ես սիրում եմ բարդություններ, այս նախագիծը շատ բարդություններով է առաջ գնում, դա երբեմն նյարադայնացնում, բայց նաև հաճույք է պատճառում: Ես հերթական անգամ հիմարի եմ մարմնավորում, կոնցեռնի տիրոջ տղան եմ, անհաջողակ, ում մոտ ոչինչ չի ստացվում:
Իրականում բարդ դեր է, հուսով եմ կարդարացնեմ: Հնդիկների հետ աշխատելը շատ հետաքրքիր է, մենթալիտետով մեզ շատ նման են, մաքսիմում թեթև ու հաճելի է նրանց հետ»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց հեռուստանախագծի պրոդյուսեր և դերասան Վահան Թովմասյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում