Անհայտ անձը պատուհանից մուտք է գործել «Սուրբ Գայանե» եկեղեցի և հափշտակել ներսի գումարը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 3-ին գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 07։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին է զանգահարել 56-ամյա Մաթևոս Պողոսյանը և խնդրել, որ  Էջմիածին քաղաքի «Սուրբ Գայանե» եկեղեցի ոստիկան մոտենա:

Տեղում ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 02։00-ից մինչև 05։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձն օգտվելով եկեղեցու պատուհանը բաց լինելու հանգամանքից, մուտք է գործել եկեղեցի, երկաթյա ձողերի միջոցով կոտրել է գանձանակի փականը և հափշտակել ներսի գումարը՝ պատճառելով նյութական վնաս:

Մաթևոս Պողոսյանը «Սուրբ Գայանե» եկեղեցու վարդապետն է։

Latest

Դիլիջան-Երևան երթուղու միկրոավտոբուսը կողաշրջված հայտնվել է դաշտում. 1 հոգու փրկել չի հաջողվել, կա 8 վիրավոր
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ Մգեր Արմենիա
Արագածոտնում 3-ամյա աղջնակը ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Քաղաքականության մեջ երբեք չեք սխալվի, եթե առաջնորդվեք սիրով․ ԱԺ փոխնախագահը գրառում է արել
Անհայտ անձը պատուհանից մուտք է գործել «Սուրբ Գայանե» եկեղեցի և հափշտակել ներսի գումարը
Արագածոտնի մարզում մի քանի տոննա խոտով բարձված բեռնատարը կողաշրջվել է
ՖՈՏՈ. «Ծնունդդ շնորհավոր իմ փոքր ու մեծ աշխարհ». Բեն Ավետիսյան
Կյանքից զրկվել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված 60-ամյա բուժառուն
«Հնդիկների հետ աշխատելը շատ հետաքրքիր է, մենթալիտետով մեզ շատ նման են». «Ջիմի Ջիմի» նոր սերիալը շուտով կլինի Արմենիա TV-ի եթերում