Կյանքից զրկվել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված 60-ամյա բուժառուն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Երևանում մահացել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում օրեր առաջ մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված մոտ 60-ամյա բուժառուն:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության ենթարկվելուց հետո ունեցել է ինքնազգացողության կտրուկ վատացում, ինչի հետևանքով արձանագրվել էր սրտի կանգ:

Նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները մի քանի օր է՝ կենաց-մահու պայքար էին տանում՝ նրան փրկելու համար:Արդյոք մահվան հերթական դեպքը, որի պատասխանտուն «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնն է, պատասխանատվության կենթարկվի, թե այս անգամ նույնպես ջրից չոր դուրս կգա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 5-ին Երևանի «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում արտառոց դեպք էր տեղի ունեցել։ Պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել էր բուժառուի սրտի կանգ, ում այնուհետև ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էին «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, տեղի բժիշկները կենաց-մահու պայքար էին տանում նրա կյանքի համար։

Ամիսներ առաջ նույն «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում, կրկին պլաստիկ վիրահատության ժամանակ, բուժառուի մոտ արձանագրվել էր դարձյալ սրտի կանգ, ով վիրահատությունից մեկ օր անց, գիտակցության չգալով, մահացել էր։ Հետաքրքիր է, որ ինչպես այն, այնպես էլ մեկ օր առաջվա դեպքերում բուժառուներին վիրահատող բժիշկը եղել էր «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի հիմանդիր Արթուր Սարգսյանը։

Latest

Դիլիջան-Երևան երթուղու միկրոավտոբուսը կողաշրջված հայտնվել է դաշտում. 1 հոգու փրկել չի հաջողվել, կա 8 վիրավոր
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ Մգեր Արմենիա
Արագածոտնում 3-ամյա աղջնակը ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Քաղաքականության մեջ երբեք չեք սխալվի, եթե առաջնորդվեք սիրով․ ԱԺ փոխնախագահը գրառում է արել
Անհայտ անձը պատուհանից մուտք է գործել «Սուրբ Գայանե» եկեղեցի և հափշտակել ներսի գումարը
Արագածոտնի մարզում մի քանի տոննա խոտով բարձված բեռնատարը կողաշրջվել է
ՖՈՏՈ. «Ծնունդդ շնորհավոր իմ փոքր ու մեծ աշխարհ». Բեն Ավետիսյան
Կյանքից զրկվել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված 60-ամյա բուժառուն
«Հնդիկների հետ աշխատելը շատ հետաքրքիր է, մենթալիտետով մեզ շատ նման են». «Ջիմի Ջիմի» նոր սերիալը շուտով կլինի Արմենիա TV-ի եթերում